Առակներ

0

Posted by lanamkrtchyan | Posted in Մայրենի | Posted on 26 апреля, 2024

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. “Է՛,բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր”:

Այս առակի ասելիքը այն էր, որ աղվեսը մնալով առանց պոչ , մտածում էր՝ կխայտառակվի, և ուզեց համուզել, որ բոլոր աղվեսները կտրեն իրենց պոչերը։ Բայց աղվեսներից մեկը հասկացավ, որ իր շահից ելնելով է փորձում համուզել հրաժարվել պոչից։ Իրական կյանքում էլ կան մարդիկ , որոնք անազնիվ են, և միայն իրենց շահերն են պաշտպանում։

Ասելիքին համապատասխան մի առակ էլ ինքդ հորինի’ր։

«Անգլերեն լեզու»

Մեր դասարանում կա մի աշակերտ՝ նա անգլերեն լեզուն լավ չի սովորում, չի հասկանում այդ լեզում: Ուսուցիչը նրան միշտ նկատողություն է անում՝ դասին անպատրաստ գալու համար։
Մի օր նա մեզ մոտեցավ և ասաց.
«Երեխեք ՜, եկեք անգլերեն չսովորենք։ Մենք ՝հայ ենք , ինչ՞ու է մեզ պետք այդ լեզուն » :
Ես ծիծաղեցի և ասացի. «Եթե դու այդ լեզուն լավ իմանայիր , հաստատ այդպես չէիր խոսի»։

2.Շարունակի’ր կարդալ  «Հազարան հավք»-ի 6-7-րդ հատվածները։
Կատարված է։

Write a comment

Перейти к верхней панели