Թեմա: Թթուների և հիմքերի փոխազդեցությունը

0

Posted by lanamkrtchyan | Posted in Քիմիա | Posted on 12 апреля, 2025

Թեմա: Թթուների և հիմքերի փոխազդեցությունը
Փորձը կատարել եմ քացախով։ Մի փոքր լավ չի արտահայտվել սրտիկը, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ հաջողվել է։ 😃

Սողուններ

0

Posted by lanamkrtchyan | Posted in Բնագիտություն-Հայրենագիտություն | Posted on 12 апреля, 2025

1.Արտաքին ի՞նչ կառուցվածքային առանձնահատկություններ ունեն սողունները, ի՞նչով են նրանք տարբերվում ձկներից։

Սողունները խոնավ, թթվող մաշկ ունեն և լեգներով շարժվում են երկուսի մեջ, իսկ ձկերը աղեղային մաշկով և թխուղիներով օպտիմալացված են ջրի համար։

2․Հայաստանում տարածված ի՞նչ սողուններ են ձեզ հայտնի։ Բերել մի քանի օրինակ։ կարճ

Անդրկովկասյան սահնօձ, գյուրզա, Արևմտյան վիշապիկ:

3․Ո՞րտեղ են տարածված սողունները։

Սողունները տարածված են հիմնականում ջրի կողքի, անտառային և հումուկային շրջակա միջավայրերում:

Մակբայ

0

Posted by lanamkrtchyan | Posted in Մայրենի | Posted on 12 апреля, 2025

Վարժություններ
Վարժություն 1։ Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը և նշել տեսակը։
1. արագորեն (ձևի), դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին (չափ ու քանակ), անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր(տեղի), այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ(ձևի)
5. ոչինչ, գրեթե(ժամանակի), ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք(ժամանակի), յուրաքանչյուր
7. միաձայն(չափ ու քանակ), ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ(չափ ու քանակ), ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ (չափ ու քանակ), յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին(չափ ու քանակ), ոչ մի
Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակ-բայները։
Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Նա հերոսաբար պայքարեց շախմատի մրցույթում ու գրավեց առաջին տեղը։
Շաբաթ կիրակի օրերին վարսավիրը մասամբ ազատ է։ Երեխան փոքր- ինչ վախեցած էր մեծ շնից։ Զբոսաշրջիկները ամենուրեք լցված էին քաղաքի փողոցներում։ Ուսուցիչը լիովին համաձայն էր պատասխանի հետ։
3.. Դուրս գրել մակբայները և որոշել տեսակը:
Մարդկությունը վերջերս (ժամանակի) ամեն ինչ չէ, որ իմանում է իր մոլորակի մասին:
Մինչև հիմա (ժամանակի) հայտնաբերում են դամբարաններ ու քաղաքներ:
Մոտ ժամանակներս(ժամանակի) կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ նորածին երեխաները չեն սիրում ջազը և սիրով (ձևի)լսում են քնքուշ երաժշտություն:
Ճապոնական մի ընկերություն ուր որ է (ժամանակի)սկսելու է գրպանի հեռուստացույցների արտադրություն:
Սարքերն ասում էին, որ այսօր (ժամանակի) պիտի ուժեղ երկրաշարժ լիներ:
Զարմացած թագավորը դանդաղ (ձևի)նստեց գահին:
Սոված առյուծները զույգ-զույգ (ձևի)կանգնեցին նրա գահավորակի մոտ:
Օդը կամաց-կամաց (ձևի) սկսեց սառչել, անձրևը հորդացավ:
Նրանք ընկերներ էին և միասին (ձևի)շատ դժվար ճանապարհ էին անցել:
Զինվորները հրամանատարի կենացը հոտնկայս(ձևի) էին խմում:
Մի ուլիկ ժայռից ցած (տեղի)ընկավ:
Փահլևանները գյուղեգյուղ (տեղի)ընկած՝ ելույթներ էին ունենում:
Կամակոր տղան դեսուդեն(տեղի) շպրտեց խաղալիքները:
Հանրապետությունում տեղ-տեղ (տեղի)սպասվում են տեղումներ:
Գզիրն ընկավ դռնեդուռ(տեղի), էլ չթողեց տուն-կտուր:
Թափառաշրջիկը ամբողջովին(չափ ու քանակ) թրջվել էր անձրևից:
Նա հաճախ է (չափ ու քանակ)դասից բացակայում:
Աշակերտները իսպառ (չափ ու քանակ)մոռացել են գիրք կարդալը:
Նրա ձայնը գրեթե(ձևի) չէր լսվում:
Լևոնին ամենևին (ձևի) չէր հետաքրքրում ուրիշի ասածը:
4.Հետևյալ մակբայները գործածեք բայի հետ։
Քաջաբար-քաջաբար պայքարել
աստիճանաբար-աստիճանաբար բարձրանալ
օրեցօր- օրեցօր աճել
խորապես-խորապես ցավակցել
շարունակ-շարունակ հպարտանալ
կուզեկուզ-կուզեկուզ քայլել
հավիտյան-հավիտյան հիշել
սրտանց-սրտանց ուրախանալ
գյուղեգյուղ-գյուղեգյուղ շրջել
լռելյայն-լռելյայն տառապել
բերնեբերան-բերնեբերան զգուշացնել
արագ-արագ- արագ-արագ կարդալ
վերջնականապես-վերջնականապես ավարտել
հոտնկայս-հոտնկայս ծափահարել
ներքուստ-ներքուստ ուրախանալ
շատ-շատ-շատ-շատ զարմանալ
5.Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ, գրել մակբայի տեսակը։

Հանկարծակի-հանկարծակի արթնանալ
գյուղեգյուղ-գյուղեգյուղ թափառել -տեղի
դեսուդեն-դեսուդեն ման գալ- տեղի
լրջորեն-լրջորեն պարապել-ձևի
մեն-մենակ-մեն-մենակ ճամփորդել-չափ ու քանակի
միաձայն-միաձայն համաձայնել-ձևի
ամբողջովին-ամբողջովին մաքրել- չափ ու քանակի
տարեցտարի-տարեցտարի բոյովանալ-ժամանակի
անմիջապես-անմիջապես քնել-ձևի
ագահաբար-ագահաբար խմել-ձևի
հաճախակի-հաճախակի հազալ-ժամանակի
խումբ-խումբ-խումբ-խումբ հավաքվել-ձևի
արագ-արագ-արագ-արագ հավաքել-ձևի
վերջիվերջո-վերջիվերջո դուրս գնալ-ժամանակի
հոտնկայս-հոտնկայս ծափահարել-ձևի
ներքուստ-ներքուստ ուրախանալ-ձևի
նյութապես-նյութապես ապահովել-ձևի

6.Տրված ածականներից ածանցների միջոցով կազմել մակբայներ։

քնքուշ-քնքշորեն
չար-չարորեն
համեստ-համեստաբար
դաժան-դաժանաբար
վայրագ-վայրագորեն
մեղմ-մեղմորեն
խիզախ-խիզախաբար
քաջ-քաջորեն
վեհ-վեհորեն
անշեղ-անշեղորեն
խոնարհ-խոնարհաբար
մարդկային-մարդկայինորեն
լուրջ-լրջորեն
ագահ-ագահաբար
7.Գտնել մակբայները, որոշել տեսակը։
Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ (չափ ու քանակ)կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար (ժամանակի) ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ (ձևի)հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ(ձևի), առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, (ժամանակի)շատ վաղուց (ժամանակի)է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան(ժամանակի)։

Առաջադրանք

0

Posted by lanamkrtchyan | Posted in Uncategorized | Posted on 12 апреля, 2025

Պայքար առանց կատաղության

0

Posted by lanamkrtchyan | Posted in Մայրենի | Posted on 8 апреля, 2025

Օշո. առակներ
1. Պայքար առանց կատաղության
Այս դեպքը եղել է մեծ իսլամական խալիֆ Օմարի ժամանակ: Նա պայքարում էր իր թշնամու դեմ մոտ 30 տարի: Թշնամին հզոր էր, և պայքարը տևեց մի ամբողջ կյանք: Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամնե ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:
Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.
— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:
Թշնամին ապշահար էր:
— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:
Օմարը պատախանեց.
— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել  քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Բայց պատերազմն այդպես էլ չվերսկսվեց: Թշնամին այլևս նույնը չէր:
— Սովորեցրու ինձ: Դարձիր իմ ուսուցիչը և հնարավորություն տուր ինձ աշակերտելու քեզ: Ես էլ եմ ուզում կռվել առանց զայրույթի:
Իսկ գաղտնիքը սա է. պայքարեք՝ մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:
Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:

Առաջադրանքներ՝
Ա․ Մեկնաբանե’ք հետևյալ հատվածները.
 Պայքարեք՝մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:
Այս հատվածում խոսվում է ճիշտ պայքարել սովորելու մասին՝ հետաքրքիր մոտեցումով. պայքարել է պետք ներքին խաղության ժամանակ, փորձել է պետք կառավարել զգացմունքները՝ առանց վեր դասելու անձնական Եսը և դա սովովրելով ՝ կարող ենք շատ ավելի բաների հասնել։

 Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել:
Այս հատվածում ուզում է ասել, որ նույնիսկ մաքուր ու ազնիվ ձևով սիրել չեն կարողանում մարդիկ , ինչը շատ ավելի հեշտ է , քան ջղայնությունը կառավարելը։

Բ․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:

Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել  քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել:

Օմարը չցանկացավ սպանել իր թշնամուն, քանի որ սարսափելի կատաղած էր նրա արարքից, որ թքեց երեսին։ Իսկ դա միանշանակ անձնական կատաղություն էր, որը նա չէր ուզում կապել 30 տարիների պատերազմի հետ։ Նա ուզում էր խաղաղվել և խաղաղ ժամանակ նորից վերսկսել պատերազմը։

Գ․ Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը

«Պայքար առանց կատաղության» վերնագիրը արտահայտում է ՝խաղաղ, անանձնական պայքարելու կարողությունը , որը կարող է բերել իրական հաղթանակ և բարձր նպատակներ:

Չինաստան

0

Posted by lanamkrtchyan | Posted in Պատմություն | Posted on 4 апреля, 2025

1. Չինաստանում մինչև ո՞ր դարը չկար միասնական պետություն: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

Մինչև 3-րդ դարի երկրորդ կեսը Չինաստանի տարածքում գոյություն ունեին տարբեր պետություններ։ Դրանք կառավարվում էին վան անվանվող արքաների կողմից։ Նրանք իրականացնում էին աշխարհիկ և հոգևոր իշխանություն, որը հավանաբզր չուներ պայքարող բանակ։

2. Ո՞վ է առաջինը միավորել Չինաստանը:

Արքա Ցին Շի Հուանդին գրավեց մյուս բոլոր պետությունները, և Ք.ա. 221թ.ստեղծեց համաչինական պետություն։

3. Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Ցին Շի Հուանդին երկիրը հզորացնելու համար:

Պետության կառավարումը հեշտացնելու նպատակով երկիրը բաժանվեց մարզերի, սահմանվեցին կայուն հարկեր։ Մտցվեցին երկարության ու զանգվածի չափման միասնական միավորներ: Հյուսիսում սկսվեց չինական Մեծ պարսպի շինարարությունը, որը թույլ տվեց պատնեշ ստեղծել քոչվոր ցեղերի հարձակումների դեմ:

4. Ո՞վ էր Ու Դին։ Ի՞նչ գործերով է նա հայտնի:

Ու Դի կայսեր օրոք ճանապարհ բացվեց դեպի արևմուտք, որը ձգվում էր շուրջ 7 հազար կիլոմետր և հասնում էր մինչև Սև և Միջերկրական ծովեր: Սա պատմության մեջ հայտնի է որպես Մետաքսի ճանապարհ: Դրա մի մասն անցնում էր Հայաստանով:

Մետաքսի ճանապարհով Չինաստանից արտահանվում էր այստեղ արտադրվող մետաքսը, որը մեծ եկամուտ էր ապահովում չինական առևտրականներին: Այդ ճանապարհը գործում էր ընդհուպ մինչև XVI դարը:

5. Ինչո՞ւ էր կայսրը մենաշնորհ սահմանել մի շարք բնագավառների վրա։

ՈւԴին սահմանեց պետական մենաշնորհ հատկապես աղի, երկաթի և ալկոհոլի արտադրության վրա։ Սրա նպատակն էր՝

ապահովել կայսրության ֆինանսական կայունությունը՝
հարկերից բացի նաև այլ եկամտի աղբյուր ունենալով:

կրճատել կախվածությունը հարուստ առևտրականներից, որոնք կարող էին դառնալ ազդեցիկ և մրցակից պետական իշխանությանը։

6. Ներկայացրո՛ւ հին չինական մշակույթի նվաճումները։

Չինական մշակույթի կարևոր ձեռքբերումներից է գիրը, որը ստեղծվեց դեռևս Ք. ա. XVI դարում։ Այն շարունակում է գոյատևել նաև այսօր:
Ք. ա. II դարում հայտնագործվեց թուղթը, որի շնորհիվ հետագայում հայտնվեցին տպագիր գրքեր:

7. Պարզաբանի՛ր հին չինական մշակույթի ազդեցությունը այլ երկրների և տարածաշրջանների վրա։

Հին չինական մշակույթը մեծ ազդեցություն է ունեցել Արևելյան Ասիայի, Կենտրոնական Ասիայի և նույնիսկ Եվրոպայի վրա։
Թուղթը, տպագրությունը, մետաքսագործությունը տարածվել են Մետաքսի ճանապարհով։

Չինական տաճարների, այգիների ու խեցեգործության ազդեցությունը նկատելի է Ճապոնիայում և Կորեայում:
Այս մշակութային ազդեցությունը դեռևս զգացվում է Արևելյան Ասիայի երկրների ավանդույթներում և կառավարման համակարգերում:

8. Գնահատի՛ր «Մետաքսի ճանապարհի» նշանակությունը Չինաստանի և դրա երկայնքով տեղակայված պետությունների համար։

Մետաքսի ճանապարհը կարևոր առևտրային և մշակութային ուղի էր, որն կապում էր Չինաստանը Ասիայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ։

Չինաստանի համար՝ ապահովում էր մետաքսի, թեյի, պորցելանի արտահանում և տնտեսական աճ:

Այլ պետությունների համար՝հնարավորություն էր ստանալ չինական ապրանքներ, զարգացնել տեղական առևտուր և շփվել այլ քաղաքակրթությունների հետ։

Այդ ճանապարհը խթանեց միջազգային կապերը և փոխանակումը Չինաստանի ու տարածաշրջանային պետությունների միջև:

9. Որևէ ապրանքատեսակի արտադրության մենաշնորհը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դրա որակի վրա:

Ապրանքի արտադրության մենաշնորհը կարող է ունենալ բացասական ազդեցություն դրա որակի վրա

Առանց մրցակիցների, մենաշնորհ ունեցող ընկերությունը կարող է չխթանել որակի բարելավումը։
Որակի բարձրացումը կարող է դառնալ ոչ առաջնային, քանի որ պահանջարկը երաշխավորված է:
Արտադրողը կարող է բարձրացնել գինը՝ առանց որակի համապատասխան աճի։

Homework

0

Posted by lanamkrtchyan | Posted in Անգլերեն | Posted on 4 апреля, 2025

What will life be like two hundred years from now?

I think the world in 2225 will be very different from today. Technology will be much more advanced, and people may live longer, healthier lives. Robots and artificial intelligence will be more smart, making daily tasks easier. Instead of cars, people might use flying vehicles or super-fast trains to travel.

Homes could be powered by the sun and wind, and scientists might find ways to clean the air and stop pollution. Medicine will be so advanced that most diseases could be cured quickly. Some people might even live on Mars or in space stations.

However, new challenges will appear. People will have to find ways to use technology wisely and make sure that robots don’t take over too many jobs. The world will change a lot, but human creativity and kindness will always be important. No matter what, the future will be full of exciting possibilities.

Առաջադրանք

0

Posted by lanamkrtchyan | Posted in Մաթեմատիկա | Posted on 4 апреля, 2025

Վահան Տերյան

0

Posted by lanamkrtchyan | Posted in Uncategorized | Posted on 30 марта, 2025

Ընթերցե’լ Վահան Տերյանի ,,Մթնշաղի անուրջներ,, ժողովածուն:

Բլոգում հավաքել ,,Իմ ընթերցած Տերյանը,, խորագրով բանաստեղծություններ հետևյալ բնորոշումներով (յուրաքանչյուր բանաստեղծության մասին 2-3 նախադասությամբ վերլուծությունով)։

ամենահուզիչ բանաստեղծությունները — Էլեգիա
ամենապայծառ բանաստեղծությունները — FATUM
ամենաձանձրալի բանաստեղծությունները — ԵՐԳ
ամենաթեթև բանաստեղծությունները — Գարուն
ամենամռայլ բանաստեղծությունները — Ցնորք
ամենաքնքուշ բանաստեղծությունները — Անծանոթ աղջկան
ամենալացկան բանաստեղծությունը — Հրաժեշտ
ամենախաղաղ բանաստեղծությունը — Իմ գերեզմանին դուք չըմոտենաք
ամենաերազկոտ բանաստեղծությունները — Մթնշաղ
ամենակրակոտ բանաստեղծությունները — Գարնանամուտ
անենաանհույս բանաստեղծությունները — Վիհի եզերքին
Ամենառոմանտիկ բանստեղծությունները — Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր
Ամենամեկուսին բանաստեղծությունները — Անջատման Երգ

Հին Հնդկաստան

0

Posted by lanamkrtchyan | Posted in Պատմություն | Posted on 30 марта, 2025

1. Բացատրի՛ր «վարնա» եզրույթը:

Վարնան Հնդկաստանի բնակչության չորս առանձնացված դասերի անվանումն է, որը կոչվել են նաև կաստա:

2. Ե՞րբ է գոյություն ունեցել Խառապպան։

Խառապպան գոյություն է ունեցել Ք. ա. 2600-1900 թթ.։

3. Դասանյութի տվյալների հիման վրա հիմնավորի՛ր, որ Խառապպայում ստեղծվել էր զարգացած քաղաքակրթություն:

Այստեղ կային միասնական հատակագծով կառուցված քաղաքներ, որոնց բնակչությունը հասնում էր 20–30 հազ. մարդու: Խառապպացիներն արդեն առևտրական կապեր էին հաստատել Միջագետքի և Եգիպտոսի հետ: Նրանք ունեին պատկերային գիր

4. Չնայած սակավաթիվ լինելուն՝ արիացիներին ինչո՞ւ հաջողվեց նվաճել և իրենց իշխանությունը պահպանել Հնդկաստանի բնակչության նկատմամբ:

Արիացիները քանակապես զի– ջում էին տեղացիներին, սակայն ավելի կազմակերպ– ված էին ու մարտունակ: Տեղի բնակչության նկատմամբ իրենց իշխանությունը պահպանելու համար արիացի– ներն ապրում էին մեկուսի:

5. Ե՞րբ և ո՞ր արքայի օրոք Մաուրյան պետությունը հասավ իր հզորության գագաթնակետին:

Ք. ա. III դարում՝ Աշոկա արքայի օրոք, Մաուրյան թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին:

6. Ո՞վ էր Բուդդան: Պարզաբանի՛ր նրա ստեղծած կրոնի բնութագրող հիմնական կողմերը:

Բուդդան (այլ կերպ` Սիդհարթա Գաութամա) հանդիսանում է բուդդայականության հիմնադիրը։ Նա ապրել է մ.թ.ա. 624-544թթ.երին։

Ըստ Բուդդայի ուսմունքի՝ բոլոր մարդիկ նույնն են և հավասար: Տառապանքներից ազատագրվելու և փրկվելու ուղին անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ՝ նիրվանա: Նիրվանայի հասած մարդն իր մեջ մարում է ատելության, նախանձի և տգիտության կրակը, ստանում բացարձակ սիրո, հոգևոր երանության և ներշնչման վիճակ.

7. Քո կարծիքով ի՞նչ հետևանքներ է ունեցել դասային բաժանումը հնդկական հասարակության զարգացման վրա:

Հնդկական հասարակության դասային բաժանումը խոր ազդեցություն է ունեցել երկրի սոցիալական, տնտեսական և մշակութային զարգացման վրա՝ թողնելով ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ:

8. Ո՞րն էր Աշոկա արքայի կողմից անվճար հիվանդանոցների բացման նպատակը:

Աշոկա արքան անվճար հիվանդանոցներ բացեց , քանի որ նպատակ ուներ բարելավել իր ենթակա ժողովրդի կյանքի որակը։

Перейти к верхней панели